Մինչ Ադրբեջանի բռնապետը իրենով է անում մեր հայրենիքը, Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանը հանրահավաքի հարթակներից հիստերիկ ելույթներ է ունենում, հաթաթաներ տալիս, իսկ նա ծպտուն չի հանում Իլհամի հակահայ հայտարարություններին, իր հասցեին հնչող ծաղրուծանակին, բայց միևնույն ժամանակ նրան սպասարկողները բարբաջում են հայ-ադրբեջանական հարևանության և Բաքվի կողմից արցախահայությանը 150 դրամով 1 լիտրի դիմաց բենզին վաճառելուց ու թուրքերի հետ "եղբայրության" մասին...
Նիկոլին սատարողներ, վայելե՛ք, ու հրճվեք, որ Զանգեզուրն,ըստ Իլհամի պատմական Ադրբեջանի տարածքներից է...
Այսուհետ դավաճան Նիկոլին սատարող և սպասարկող ներքին թուրքերը, որոնք սիրում են Շուշիի և Արցախի հայկականությունը վիճարկել թուրք-ադրբեջանական պատմագրությանը հղում տալով, Իլհամի այս զառանցանքն էլ նկատի ունենան ու պահանջեն, որ սյունեցիները ևս հեռանան Ադրբեջանի պատմական տարածքներից, քանի որ Նժդեհն է դա բռնակցել և Սյունիքը ևս մերը չէ...
Դե գործի անցեք, նիկոլապաշտներ և դավաճանին սատարող և սպասարկող ժեխ՝ հարցազրույցներ տվեք ու դարձեք ազերիական ԶԼՄ-ներում ամենացիտվող հայի ազգանունով թուրքեր..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել