Գովազդատուի լոգոյով նոթբուքը մի քիչ ծալելուց հետո սկսեց երևալ հաղորդման չորրորդ մասնակիցը, ապա գովազդատուի լոգոյով թերթերն ու գովազդատույի լոգոյով բաժակները հիշեցրին այն տաք միջավայրը, որին ծանոթ ենք ռուսական թերևս լավագույն շոուներից մեկից։ Այս ֆորմատը շատ անգամներ են փորձել կրկնել Հայաստանում, բայց ցավոք ձախողվել են, չնայած այս հաղորդումը վստահ եմ որ աշխատելու է։ Որովհետև նրանց նպատակը որ թե որակով կոնտենտ ստեղծելն է, այլ գումար աշխատելը, ինչը պարզ է դառնում հաղորդման հենց առաջին վայրկյանից։ Եթե հանենք Ռոբին, որը երևի ամենաարժանի մարդկանցից մեկն է նման ֆորմատում, մնացածը հիշեցնում են «мальчиков для битья»: Չնայած նման կեցվածք ունենում են մեկ էլ մեր պատգամավորները, ովքեր այնքան վստահ են իրենց պահում ասես իրենց առաջին անգամ չես տեսնում։ Ֆորմատը իհարկե կրկնություն չես անվանի, որովհետև հաղորդման ամենակարևոր՝ ինտելեկտուալ բաղադրիչը փոխարինվել է հիմար լինելու կամ կիմար ձևանալու ֆորմատով։ Դե ինչ․ հաջողություն մաղթենք տղաներին․․․