Դերասան Էդդի Մերֆին պատմել է, որ իրեն ստիպել են «Ուղեւորություն դեպի Ամերիկա» ֆիլմում ներգրավել սպիտակամորթ դերասանի, որտեղ նա կատարել է գլխավոր դերը: Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է Ջիմի Քիմելի Youtube-ալիքում։
Մերֆին ոչ միայն խաղացել է կատակերգությունում, այլեւ հանդես է եկել որպես սցենարի հեղինակ: Արտիստին եւ նրա գործընկեր՝ Արսենիո Հոլին ասել են, որ դերասանական կազմը «չափազանց սեւ» է ստացվել, ինչի կապակցությամբ նրանց ստիպել են նախագծում հրավիրել Լուի Անդերսոնին, որը կերտել է ճաշարանի աշխատակցին։
«Ինձ շատ է դուր գալիս Լուին, բայց մեզ կարծես ստիպել են կանչել նրան։ Մեզ ստիպեցին հրավիրել սպիտակամորթ դերասան։ Հետո մենք մտածեցինք, թե մեր շրջապատում ով կա զվարճալի։ Լուին։ Մենք գիտեինք նրան, նա հիասքանչ է։ Հենց այդպես էլ նա հայտնվեց ֆիլմում», - հիշել է Մերֆին։
Փետրվարին դերասանը հարցազրույց էր տվել Essence պարբերականին, որում «Ուղեւորություն դեպի Ամերիկա» կատակերգությունն անվանել էր եզակի։ Նա հայտարարել է, որ սեւամորթ մարդիկ նմանօրինակ ֆիլմեր այդքան շատ չունեն։ Նրա խոսքով՝ սովորաբար իրենք իրենց տեսնում են ավելի ծանր սյուժեով ֆիլմերում։ Ընդ որում, Մերֆին ընդգծել է, որ այդ կինոնկարը ռասայի մասին չէ։