Tert.am-ը գրում է.

Երգիչ Նարեկ Բավեյանը երկրորդ անգամ հայր է դարձել: Նա և կինը՝ բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանը,

կրկին որդի են ունեցել:

Այս մասին Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է Քրիստինան։

Նա լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ և գրել. «03.03.2021: Շնորհակալ եմ, Տեր Աստված»:

Զույգը տղային տվել է Ռոբերտ անունը։

Հիշեցնենք, որ Նարեկի և Քրիստինայի ավագ որդին՝ Մարկը, 4 տարեկան է: Զույգն ամուսնացած է 2014 թվականից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել