Մենք եզակի ազգերից ենք, որ մեր պատմության ընթացքում, ունենալով պետություն, այդպես էլ չենք հասկացել ինչ է պետականությունը։
Մեր ամբողջ պատմության մեջ պաթոսն անպակաս է եղել ու այդ պաթոսը դպրոցական դասագրքերից մինչև հրապարակներ մեր լինելության հիմնական ցուցիչն է։ Օրինակ` Արշակ թագավորը հենց կանգնում էր գորկով ծածկված հայկական հողի վրա դուխավորվում էր։ Դե Եղիշեն սերունդներ ա, որ փչացնում ա իր 《բարոյական հաղթանակ》հակահայկական պաթոսով։
Դու, եթե ուժեղ պետության ղեկավար ես, նախ չես բանտարկվի, որ մի հատ էլ դուխավորվես հենց գորգի տակ քո հողը լինի։ Հողդ արժեք ա, երբ դու այն կարողանում ես պահել, կամ գոնե չես կորցնում այն ետ բերելու երազանքը։ Արշակի թագավորի մասին պատմությունն ընդամենը ավանդազրույց է, բայց չգիտես խի որպես հերոսություն է ներկայացում։ Հավատացեք, եթե դա լիներ իրական պատմություն, այնտեղ հերոսական բան չկա, ընդամենը պաթոս։
Պարսկաստանը կործանում էր Ասորեստանը, մենք արանքում ունեցանք թագավորություն և չհասկացանք թե ինչպես է պետք վարվել դրա հետ։ Հետո Ալեքսանդր մեծը մահացավ ու խառը աշխարհաքաղաքական իրավիճակում մենք կրկին ունեցանք թագավորություն` չհասկացանք գինը։
Հետո Որոշ ժամանակ մեր պետականության տերը մենք չէինք Պարթևներն ու Հռոմեացիներն էին որոշում ով մեզ ղեկավարի, պարթևները հաղթեցին` Արշակունիները եկան։ Տրդատ թագավորն էլ, չցանկանալով ենթակա լինել իր պարթևական ճյուղին քաղաքական դրդապատճառներով հայաֆիկացվեց ու կրկին պետականությունը մնաց լուսանցքում։
Պետականության գաղափարի հետևից գնաց Բագրատունի Աշոտ Ա֊ն, որ փորձեց գաղափար դնել, իսկ գաղափարն այդ համախմբումն էր, փորձեց միավորել ծվեն ծվենը, բայց դե Աշոտ Ա֊ից հետո եղավ այն ինչ եղավ։
Կիլիկյան Զարթոնքի մասին առանձին կխոսեմ, բայց Բագրատունիներից հետո մոտավորապես 9 դար մենք այլևս չունեցանք պետականություն և դա մեզ տեղն էր։ Երեխուն որ նույն խաղալիքից 4 անգամ նվիրես ու չորս անգամ էլ գետնով տա էլ էլ չես տա նույն խաղալիքից, բայց ցեղասպանությունից հետո, տիեզերքը երևի թե որոշեց, վերջ սրանք այ հիմա կհասկանան խաղալիքի դերն ու իմաստը և փազլը ճիշտ կհավաքեն։ 1918֊ից 1920` չստացվեց, բայց էս դեպքում չստացվելու մեղքը մեր կողմից քիչ էր, չհասցրեցինք հասկանալ կամ չհասկանալ, 70 տարի էլ հոլդ օն եղանք ու 1991 թվականին անկախ մեր կամքից ունեցանք պետություն, բայց պետականության հետ մենք հենց հիմա վարվում ենք այնպես ինչպես Եղիշեն վարվեց բազմաթիվ սերունդների հետ` բռնաբարում ենք ու երևի թե էս անգամ էլ խաղալիքը մեզանից վերցնեն։
Հ.Գ. Մեր հազարամյա պատմության ընթացքում երևի թե առանձնացնենք երեք հոգու, որ պետականությունը գիտեին ինչ է, բայց գործի շարունակողը չունեցան` Արտաշես Բարեպաշտ, Պապ թագավոր, Աշոտ Ա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/3393188700786454
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել