Tert.am-ը գրում է.

Գերմանական Frankfurter Rundschau պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծես թե ցնցված է: Կառավարությունում գրեթե բոլորը կրակում են միմյանց վրա: Ներքաղաքական առաջնագիծը քաոսային է. Նիկոլ Փաշինյանը դեմ է Գլխավոր շտաբին, նախագահ Արմեն Սարգսյանը դեմ է վարչապետին, Անվտանգության խորհուրդը՝ նախագահին և Գլխավոր շտաբին: Փաշինյանը խոսում է հեղաշրջում իրականացնելու փորձի մասին: Միևնույն ժամանակ, ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ թուրք զինվորականների հատուկ խումբ է մուտք գործել երկիր, որպեսզի վերացնի Հայաստանի ամենակարևոր գեներալներին: Հատուկ ծառայությունը հերքում է դա:

Հակամարտությունը սրվել է անցյալ շաբաթվա սկանդալից հետո: Նախ, Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի դեմ պարտված պատերազմում պայթել է օգտագործված «Իսկանդեր» հրթիռների միայն 10%-ը: Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը Yerevan Today-ին տված հարցազրույցում, ծիծաղելով, այս հայտարարությունը համարել է մակերեսային և անլուրջ. իհարկե, հնարավոր չէ, որ «Իսկանդեր» հրթիռը պայթի ընդամենը 10%-ով: Հայաստանի վարչապետը նրան անմիջապես հեռացրել է աշխատանքից, գլխավոր շտաբն էլ անցել է հարձակման:

Այնուհետև հայ զինվորականներն ու ռուս փորձագետները միաբերան հայտարարել են, որ Հայաստանը Ղարաբաղում երբեք չի օգտագործել ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռներ: Միևնույն  ժամանակ, Փաշինյանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ կառավարության ղեկավարին սխալ տեղեկություններ են տրամադրվել այս հրթիռային համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսկ ռուսական զենքը լավագույններից մեկն է աշխարհում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել