Տպավորություն ունեմ, որ մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դիմելով վարչական ու ֆինանսական ռեսուրսների համատարած օգտագործման՝ երեկվա «հպարտ» քաղաքացիներին ավտոբուսներով զոռով բերելով հրապարակ:
Նա քաղաքական գործընթացի մասնակիցներին ու անգամ ամենավերջին լավատեսներին ապացուցում է, որ հրաժարական տալով, բայց մնալով վարչապետի պաշտոնակատար, չի կարող երաշխավորել արտահերթ ընտրությունների արդար ու օրինական անցկացումը: Սա է անում նա այսօր: Նա ապացուցում է, որ մնալով այդ սենյակում՝ անգամ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում, պատրաստ է դիմել ցանկացած հին ու նոր ապօրինության ու անբարոյականության՝ աթոռից չպոկվելու ու գործած հանցանքների համար պատասխան չտալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել