Hraparak.am-ը գրում է.
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանի դուստրը՝ Անի Հակոբյանը, նշանակվել է Արգենտինայում ՀՀ հյուպատոսարանում որպես կցորդ։ Թե որքանով կապ ունի հոր գործոնը դստեր առաջխաղացման հարցում, դժվար է ասել։
Համենայնդեպս, ԱԳՆ-ից հաստատելով տեղեկությունը՝ ասացին, որ Անի Հակոբյանը իրենց դիվանագետներից է, մասնավորապես` մի քանի տարի է՝ ԱԳՆ Եվրոպայի վարչությունում որպես դիվանագետ է աշխատում, և հիմա ռոտացիոն կարգով նշանակվել է Արգենտինայում հյուպատոս։
Ասացին՝ սա բնականոն գործընթաց է, որևէ արտառոց բան չկա այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/cf695df2b609188c53626214cdbb57d2
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել