Tert.am-ը գրում է․

Այս իշխանություններն ապիկար են, նրանք չեն կարողանում ոչինչ անել, եթե ես լինեմ իշխանության, կկարողանամ իմ աշխատանքի շնորհիվ վերադարձնել գերիներին, որևէ կասկած չունեմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում այդ հարցը կարելի էր լուծել շատ ավելի արագ: Այս մասին Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե առաջարակե՞լ է իր օգնությունը իշխանություններին, Վանեցյանը պատասխանեց՝ ինքն ասում է, որ եթե լինեն իշխանության, ապա կօգտվեն իշխանական լծակներից և կօգտագերծեն իրենց՝ տարիների ընթացում ձեռք բերված կապերը. «Կարող ենք այդ հարցը լուծել, բայց առանց պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու ուղղակի հնարավոր չէ»:

Լրագրողի դիտարկմանը, թե Ալիևը հայտարարում է, որ այլևս ռազմագերի չկա, իսկ ովքեր, որ կան, դիվերսանտներ են, Վանեցյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էր, որ բոլոր ռազմագերիները, ժամանակավոր պահվող անձիք, առանց նախապայմանների պետք է բոլորը բոլորի դիմաց փոխանակվեն, ինչը տեղի չունեցավ, որին հաջորդեց ևս մեկ հանդիպում, որի ժամանակ մեզ հավաստիացնում էին, որ առաջին պայմանը գերիների վերադարձի պայմանն է, և եթե դա Ադրբեջանը չկատարի, ապա Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի, սակայն եղավ հակառակը. «Ստորագրվեց Ալիևի և Փաշինյանի կողմից ևս մեկ փաստաթուղթ, որտեղ գերիների մասին որևէ խոք չկա: Փաշինյանը, վերադառնալով Հայաստան, արեց գրառում՝ «ցավոք գերիների հարցը հնարավոր չեղավ լուծել» և տվեց մոռացության»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել