Եթե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռևս լիովին չի կորցրել բանականությունը, ապա պետք է հասկանա, որ աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին։
Պրն. Աբազյան. վատ զավեշտալի հայտարարություններ մի տարածեք։ Միևնույն է` կորցնելու եք ձեր պաշտոնը։ Անմտություններ անելու փոխարեն` ճիշտ ժամանակին առնետավազք իրականացրեք և անցեք բանակի կողմը։
Եթե հաջորդ հայտարարությամբ այդպիսի փախուստ կատարեք սուզվող նավից` իհարկե ձեր այդ քաջարի քայլը ժողովուրդը և քաղաքական ուժերը կողջունեն։
Ամեն բան պահի մեջ պետք է դիտարկել։ Գոնե անվտանգությունիստները դա պետք է որ լավ իմանան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել