Analitik.am-ը գրում է․
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտ մի խումբ երիտասարդներ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին են հանձնել թուրքական անձնագիր՝ ի նշան բողոքի վերջինիս կողմից Գարեգին Նժդեհի հասցեին արված հայտարարությունների:
Ակցիայի մասնակիցները փոխնախարարին հորդորեցին հեռանալ «իր իրական հայրենիք Թուրքիա, քանի որ վերջինս սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»:
Նրանք նաև նշեցին, որ չեն հանդուրժելու թրքասեր պաշտոնյաներին կրթական ոլորտում և հասնելու են նրանց հեռացմանը:
Ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ հանկարծ Ժաննա Անդրեասյանը չփորձի ճնշումներ գործադրել իրենց դպրոցների տնօրենների, ուսուցիչների վրա, որպեսզի փորձեն լռեցնել իրենց, քանի որ դա չի ստացվելու, ոչ մի հայ երիտասարդ, դպրոցական չի հանդուրժելու թրքասեր կրթական ոլորտի պատասխանատուին։
Հիշեցնենք, որ Անդրեասյանը մինչ նախարար լինելը հայտարարել էր, որ Գարեգին Նժդեհի գաղափարները վտանգավոր են մեզ համար: