Tert.am Life-ը գրում է.
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն այսօր նշում է 31-ամյակը: Այդ առթիվ կնոջը շնորհավորական գրառում է նվիրել դերասան Դավիթ Աղաջանյանը:
«Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ աղջիկ: Միշտ ժպտա»,- գրել է նա:
Այս տարի Աննան առաջին անգամ է ծննդյան օրը դիմավորում դստեր՝ Կարինայի հետ: Աննայի և Դավթի առաջնեկը ծնվել է հուլիսին:
Հիշեցնենք, որ Աննան նախորդ տարի մեծ շուքով էր նշել 30-ամյակը, հենց այդ օրն էլ ապագա փոքրիկին նվիրված Baby Shower էր կազմակերպել:
Հավելենք, որ Աննան ու Դավիթը ամուսնացած են 2018 թվականից:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/life/am/news/2021/02/24/davit/71704
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել