Tert.am-ը գրում է․

VPN–ը (virtual private network) ծրագիր է, որը տեղադրում եք հեռախոսի կամ համակարգչի վրա։ Այս մասին Para TV–ի հետ զրույցում ասել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ բացատրելով, թե ինչ է VPN–ը։

«Այն ձեր ամբողջ ինտերնետ թրաֆիքը գաղտնագրում է և չի ուղարկում այնտեղ, որտեղ դուք ուզում էիք, խողովակ է սարքում և տվյալներն ուղարկում է իր VPN–ին պատկանող սերվերների վրա, որոնք կարող են լինել տարբեր երկրներում, հետո այդտեղից դուրս է բերում «Ֆեյսբուք»։ Ոնցոր Կենտրոնից Չարբախով գնաք իններորդ Մասիվ»,– բացատրեց նա։

Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց, որ VPN–ը մի քանի նպատակով են օգտագործում։ «Դա պետք է առաջինը նրա համար, որ այն թույլ է տալիս շրջանցել արգելափակումները։ Օրինակ՝ ադրբեջանական կայքերը Հայաստանում շատերի համար հասանելի չեն, եթե միացնում ես VPN, դու խաբում ես արգելափակման համակարգչին, ինքը մտածում է, որ Հայաստանից չես և ներս է թողնում»,–ասաց նա։

Փորձագետն ասաց, որ երկրորդը՝  այն պետք է, ընդհանուր առմամբ, քո անձնական տվյալների պաշտպանության համար։ «Սկսած նրանից, որ եթե դու օգտվում ես հանրային WiFi կապերից VPN-ը թույլ է տալիս համոզվել, որ քեզանից տվյալ չեն կորզի, որովհետև ինքը փակում է կողքից նայողի համար քո այցելությունները, ինչը նաև շատերի կողմից օգտագործվում է իր անձը անտեսանելի դարձնելու համար վերահսկող մարմիների համար։ Այսինքն՝ եթե ես միացնում եմ VPN, ապա հատուկ ծառայությունները, պրովայդերը, Ոստիկանությունը չի տեսնում, թե ուր եմ մտնում, մյուս կողմից էլ «Ֆեյսբուքը» չի տեսնում, թե ես որտեղից եմ մտել»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել