Armenpress.am-ը գրում է․

Թարթառի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում:

Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել:

Ավելի վաղ Տերտերի շրջանի Թալիշ գյուղում ականի պայթյունից զոհվել էր 33-ամյա Բախտիյար Մախմուդովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել