Armenpress.am-ը գրում է․

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կպահպանի կորոնավիրուսի սահմանափակումները մայրաքաղաք Մանիլայում մինչ զանգվածային պատվաստումներ սկսելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է նախագահի խոսնակը՝ չնայած երկրի տնտեսությունը վերականգնելու կոչերին:

Ֆիլիպինների տնտեսությունը, համաճարակից առաջ Ասիայի ամենաարագ զարգացող տնտեսությունների շարքում  էր: Սակայն 2020 -ին COVID-19-ի պատճառով խիստ սահմանափակումների արդյունքում փակվել են հազարավոր ձեռնարկություններ և միլիոնավոր մարդիկ մնացել են անգործ:

«Գործադիրը գիտակցում է տնտեսության վերաբացման կարևորությունը: Այնուամենայնիվ, նախագահը ավելի է կարևորում հանրային առողջությանը և անվտանգությանը», - ասված է մամուլի խոսնակ Հարի Ռոկի հայտարարության մեջ:

Մանիլայում սահմանափակումները նախատեսվում էր  վերացնել այս ամիս, բայց դրանք կերկարաձգվեն մինչ զանգվածային պատվաստումների սկիզբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել