1in.am-ը գրում է.

Ալկոհոլ օգտագործող ամերիկացիների ամենասիրելի խմիչքներն են գարեջուրն (36%) ու գինին (35%), իսկ 23% -ը ընտրել է լիկյորը: Ինչպես պարզվում է՝ գարեջրի ու գինու միջև տարբերությունը 20%-ից հասել է այսօրվա 1%-ի: 

Gallup-ի ուսումնասիրությունների համաձայն, որը անցկացվել է հուլիսի 10-14-ը, ամերիկացիների գրեթե 60%-ը ընդունել է, որ ալկոհոլ օգտագործում են հազվադեպ: 

Սոցիոլոգները նշում են, որ կատարվել է ԱՄՆ-ի երիտասարդ բնակիչների նախապատվության կտրուկ փոփոխություն: Եթե 90-ական թթ. մինչև 30 տարեկան բնակչության 71%-ը նախապատվությունը տալիս էր գարեջրին, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 41%-ի: Այժմ նույն տարիքային խումբը նախապատվությունը տալիս է գինուն, իսկ ավելի հաճախ՝ նաև լիկյորին: 

Բայց 30-49 տարեկան ամերիկացիների նախապատվությունը 20 տարվա ընթացքում փոփոխություն չի կրել, իսկ ահա 50-ն անց անձանց խմբում քաղաքացիների մեծամասնությունը գինու սիրահար է: 

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ 1990-ական թթ. սկզբին տարբեր ռասաների մարդիկ ավելի հազվադեպ են գարեջուրը համարել իրենց սիրելի ըմպելիքը: Ներկա դրությամբ բոլոր ռասայական խմբերի մոտ գինին ու գարեջուրը գտնվում են պահանջարկի նույն մակարդակին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել