Ledynews.am-ը գրում է.
Ընդունեք դա որպես եղելություն և խելքը մի կորցրեք: Շատերին են գոնե մեկ անգամ լքել, անգամ Մերիլին Մոնրոյին:
Առաջին հերթին մի ընկճվեք և հասկացեք, որ սա կյանք է: Եվ ուրախացեք, որ դա հիմա է եղել, այլ ոչ թե այն ժամանակ, երբ Դուք երկու հիանալի երեխա ունեք, մեղմ ասած, Ձեր կազմվածքը փղի է նման և տարիքը շատ մոտ է 40-ին: Կարիերա չեք արել, քանի որ երեխա էիք մեծացնում, իսկ 40-ում արդեն փող եք ուզում…
Այսպիսով, ուրախացեք, որ Ձեր միակին և անկրկնելիին գտնելու շանսը բաց թողնված չէ:
Ինչ չպետք է անեք, երբ Ձեզ լքում են…
Առաջին հերթին, ցավն ու վիրավորանքը մի թաղեք խմիչքի մեջ, մի գնացեք աղմկոտ վայրեր, դիսկոտեկներ, մի հաստատեք պատահական կապեր: Դրանք կարող են վատ անդրադառնալ ինչպես Ձեր առողջության, այնպես էլ ներաշխարհի վրա: Երբեք չփորձեք խմած վիճակում նրա մոտ գնալ և հարաբերություններ պարզել: Այդ վիճակում Ձեզ տեսնելիս նա հաստատ կփախչի և կուրախանա, որ ձեր միջեւ ամեն ինչ ավարտված է: Ընդհակառակը, նրան հանդիպելիս հիասքանչ տեսք ունեցեք, լավ տրամադրություն և աշխատեք չնկատել նրա ներկայությունը: Իսկ եթե արդեն հանդիպել եք և չնկատել հնարավոր չէ, բարևեք հանգիստ. եթե հարցնի ինչպես եք, ապա լավ: Դուք պարտավոր չեք բարևից այն կողմ ինչ-որ բան ասել կամ հարցնել:
Իսկ եթե մի անգամ նա քաղաքավարի մոտեցել է Ձեզ, պետք չէ դրանից տոնախմբություն կազմակերպել: Պետք չէ և վերջ: Թող նա ուրախանա, որ նորից հանդիպել է Ձեզ, այլ ոչ թե Դուք: Նա կտառապի Ձեզ ուրախ տեսնելիս, այլ ոչ թե Դուք:
Կյանքը շարունակվում է, միայն թե առանց նրա: