Armsport.am-ը գրում է․

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց  առաջնությունները:

Այսօր կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տոնել Մամիկոն Ղարիբյանի հետ պարտիայում, Արման Փաշիկյանը հաղթել է Տիգրան Հարությունյանին, իսկ Զավեն Անդրեասյանը մեկ միավոր է վաստակել Լևոն Բաբուջյանի հետ պարտիայում:

Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան-Տիգրան Պետրոսյան և Հայկ Մարտիրոսյան-Շանթ Սարգսյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը՝ 4,5 միավորով: Երկրորդ տեղում 4 միավորով Արման Փաշիկյանն է:

Կանանց մրցաշարում առաջատարը Սուսաննա Գարբոյանն է 4 միավորով: Վերջինս այսօր կայացած պարտիայում ոչ-ոքի է խաղացել Մարիա Գևորգյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել