1in.am-ը գրում է.

Ռուսաստանն ավելի վատ ավարտ կունենա, քան Խորհրդային Միությունը։ Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքերով՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը մասնավորապես օկուպացված տարածքների վերաբերյալ սուտ են ու ցինիկ: 

«Ես ծառայել եմ Խորհրդային բանակի սահմանապահ զորքերում: Այն անցել է Կարպատներում, որը Խորհրդային Միությունը զավթել էր Հունգարիայից։ Խորհրդային Միությունը գոնե իրեն այդքան ցինիկ չէր պահում ու չէր հայտարարում, թե ինքն այդտեղ կապ չունի, քանի որ Կարպատներում տեղական իշխանություն կա: Այնտեղ ուղարկեցին այնպիսի վրացիների, ինչպիսին ես եմ՝ ավագ սերժանտ Սաակաշվիլիին:

Այդտեղի բնակիչները ռուսներին նայում էին որպես օկուպանտների, իսկ վրացիների մասին ասում էին, որ նրանք ճնշված են: 

Ուղարկում էին այնտեղ վրացիների, մոլդովացիների, հյուսիսկովկասցիների: Խորհրդային Միությունը չէր հայտարարում, որ տեղի շրջկոմը վերահսկում է սահմանապահ զորքերին: ԽորհրդայինՄիությունը վատ ավարտ ունեցավ: Սրանք նման չափի ստի ու ցինիզմի պատճառով շուտով ավելի վատ ավարտ կունենան»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել