Վերջ ժողովուրդ ջան ես հասա, ինձ շտապ լուրջ հոգեբան է պետք, նույնիսկ հոգեբույժ...
Առավոտյան կրկին մեր բոլորի Ալվարդն էր զանգել, հիշում եք ամբողջ մի օր, Նիկոլի Գյումրի այցից հետո, հանրապետական մամուլի աստղն էր դարձել: Հա, ուրեմն երկար-բարակ պատմում էր իր և Նիկոլի, իր և երկրի վարչապետի օգնականների հեռախոսազրույցների մասին: Պարզվեց մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը հուսալի ձեռքերում է: Հետո էլ համոզված ասած, որ Իսկանդերը հաստատ Շուշիի վրա չի կրակել, համենայն դեպս վարչապետի ձեռքի գործը չէ, եթե կրակած էլ լինի նախկինները արած կլինեն...Պուտինից էլ բողոքվեց կոդը չտալու համար, սկզբից մտածեցի իր հեռախոսի կոդի մասին է, բայց պարզվեց մարդը մեծ քաղաքականութուն է մտել, հեռուստաեթերի էր պատրաստվում և խոսքը Իսկանդերի կոդի մասին է... Չէ, ես վատ եմ, ինձ բուժել է պետք, այսօր նամակներով, առաջին անգամ կյանքումս անձնական հարցով դիմելու եմ մեր հովանավորներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել