1in.am-ը գրում է.
Իսպանիայում բնակվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին առանց վիրաբուժական միջամտության լույս աշխարհ է բերել երկրի պատմության մեջ ամենածանր քաշով՝ 6 կգ կշռող երեխային: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով իսպանացի բժիշկներին:
Վալենսիա մարզի Դենիա քաղաքի հիվանդանոցի բժիշկները, ովքեր ընդունել են ծնունդը, հայտնել են, որ 40-ամյա Մաքսիմ Մերինը լույս աշխարհ է բերել 6.2 կգ քաշով աղջկա:
Մայրն ու նորածինն իրենց լավ են զգում: Փոքրիկը Մաքսիմի 4-րդ երեխան է:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_205045.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել