Վիտամին D-ն նվազեցնում է կորոնավիրուսից մահվան դեպքերը մինչև 60 %-ով: Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակված հետազոտությունից հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Դեյվիդ Դևիսը կոչ է արել համապատասխան բուժում սկսել հիվանդանոցներում՝ «բազմաթիվ կյանքեր փրկելու համար»։

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է վիտամին D3-ի արդյունավետությունն ավելի քան 550 մարդու վրա, որոնք կորոնավիրուսի ախտորոշմամբ ընդունվել են Բարսելոնայի հիվանդանոցներ։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վիտամին D ստացած կորոնավիրուսով հիվանդների մոտ ինտենսիվ բուժում ստանալու հավանականությունը 80%-ով նվազել է։ Բացի այդ, Բարսելոնայի համալսարանի մասնագետները եզրակացրել են, որ վիտամին D3 ստացող հիվանդների մոտ COVID-19-ից մահանալու հավանականությունը նվազել է 60 %-ով։

Այլ հետազոտությունները ևս ցույց են տվել վիտամին D-ի դրական ազդեցությունը կորոնավիրուսով հիվանդների վրա։ Ըստ Կորդոբայում կատարված հետազոտությունների՝ վիտամին D3 ստացող հիվանդների մոտ ինտենսիվ բուժում ստանալու անհրաժեշտությունը նվազել է 50 %-ով։

Իսկ համավարակի սկզբում բացահայտվել էր, որ օրգանիզմում վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել մահացության բարձր աստիճանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել