Ոստիկանությունը առևանգել է Վահե Գևորգյանին, Վահագն Մինասյանին, Գոռ Առաքելյանին, Sevak Mamyan-ին՝ չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում: 
Ժամը 13.00-ի դրությամբ պետք է տեղի ունենար ակցիա՝ ընդդեմ վճարովի ավտոկանգառների, որի նպատակն էր ցույց տալ, որ մասնավոր ընկերությունը եթե կարող է սեփականաշնորհել փողոցները, ապա ինչու՞ չեն կարող նույնը անել քաղաքացիները:
Կանգառները փչելուց 15 րոպե անց ոստիկանությունը նոր արձագանքել է գործողության մասնակիցներին:
Այս մասին հեռախոսազրույցով տեղեկացրեց Սևակ Մամյանը: Խոսելու ընթացքում մոտ 2 րոպե Սևակը հարցերիս չէր կարողանում պատասխանել: Հետադարձ զանգով պարզ դարձավ, որ ոստիկանները առևանգեցին Սևակ Մամյանին նույնպես՝ չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում:
Չորս տղաները հիմա գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժանմունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել