Armsport.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ն այսօր՝ փետրվարի 18-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: 

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը՝ մնալով 99-րդ հորիզոնականում:

Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան:

Լավագույն տասնյակում են նաև Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել