Bravo.am-ը գրում է.

Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, վերջերս ինստագրամյան հարթակում բավական ակտիվ է. նա կիսվում է վեգան ապրելակերպով:

Վերջին մի քանի օրվա ինստագրամյան պատմություններում նկատելի է Մարիաննայի կլորացած փորիկը, ինչից կարելի է ենթադրել, որ երիտասարդ ընտանիքը սպասում է երրորդ երեխային:

Թեեւ Գարիկը չի սիրում հանրայնացնել անձնականը, եւ այս լուրով նրանք դեռեւս չեն կիսվում, նրա կնոջ փորիկը նշմարվում է նաեւ դիզայներ Դիանա Շատվերյանի` այսօր տեղի ունեցած ծննդյան խնջույքի լուսանկարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել