Ledynews.am-ը գրում է.
Որոշ զույգերի ուղղակի վիճակված է բաժանվել: Նրանց հարաբերություններում գալիս է մի էտապ, երբ հարաբերությունները փրկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Բայց ինչպե՞ս հասկանալ, որ ձեր հարաբերություններն արդեն այդ էտապում են: Ահա խորտակվող կապի 10 բնորոշիչ.
Շփման պակաս: Հարաբերությունների սկզբում դուք մեկ ժամ անգամ չէիք կարողանում առանց միմյանց ձայնը լսելու ապրել, իսկ հիմա Ձեզ թվում է, թե նա միտումնավոր հեռու է պահում իրեն. սա թիվ մեկ ազդակն է այն բանի, որ սիրո բոլոր քաղցր պահերն արդեն ապրված են:
Ապագայի մասին խոսակցությունների պակաս: Եթե նախկինում դուք շարունակ խոսում էիք այն մասին, թե քանի երեխա եք ուզում ունենալ կամ որտեղ եք անցկացնելու հաջորդ արձակուրդը, իսկ հիմա անգամ մտածել չեք ուզում այդ թեմաների շուրջ, ապա սպառվել է ոչ թե խոսակցության նյութը, այլ ձեր ընդհանուր ապագան:
Ճիգ չանելու միտում: Նախկինում դուք երկուսդ էլ ինչ-որ նոր բաներ էիք գտնում ու անընդհատ թարմացնում հարաբերությունները, իսկ հիմա անգամ երկար չեք մտածում, թե որ սրճարանում սուրճ խմեք. սա այն դեպքն է, երբ բացառված չէ անգամ, որ Ձեր զուգընկերոջ հետ անցկացնելիք մեկ ժամը առանց տատանվելու կփոխեք հեռուստացույցի առաջ սպանած ժամանակի հետ. սրանով ամեն ինչ ասված է:
Կռիվներ: Եթե նախկինում դուք ուղղակի բարձրաձայն քննարկում էիք ծանր խնդիրները, ապա հարաբերությունների ավարտին Ձեր մեջ կարող են իսկական պատերազմներ ծագել, որոնց ընթացքում բացառված չեն լինի անգամ անձնական վիրավորանքները:
Ամեն ինչ նյարդայնացնում է: Հնարավոր է, որ նախկինում չէիք էլ նկատում, երբ նա ինչ-որ անհարկի բան էր ասում Ձեր հասցեին, բայց երբ սերը մարում է, Ձեզ կնյարդայնացնի բացարձակապես ամեն ինչ` նույնիսկ այնպիսի բաները, որոնք նախկինում հաճելի էին դիտարկվում:
Հրապարակային վեճեր: Դե սա արդեն կուլմինացիան է: Դուք արդեն չեք էլ փորձում թաքցնել ձեր խնդիրները շրջապատից. սա նշանակում է, որ շարունակությունը ձեզ չի հետաքրքրում:
Ազատության ձգտում: Սիրո ծաղկման շրջանում Դուք Ձեզ պաշտպանված եք զգում միայն նրա կողքին, իսկ երբ սերը մարում է, շարունակ զգում եք ընկերների հետ դիսկոտեկ գնալու և նրա ասածներին հակադրվելու կարիք:
Վստահության կորուստ: Այստեղ առանց մեկնաբանությունների էլ ամեն ինչ պարզ է: Ինչու՞ մնալ մի մարդու հետ, ում չես վստահում:
Ընկալման խնդիր: Նախկինում նրա հայկական քիթը քեզ համար իսկական հրաշք էր, իսկ հիմա կարծում ես, որ այն չափազանց մեծ է ու տգեղ. դու պարզապես սկսել ես վերաբերել նրան այնպես, ինչպես մյուսներին: Նա այլևս ամբոխից ոչնչով չի տարբերվում:
Սեքսի բացակաոյւթյուն: Սեռական ակտը այն կետն է, որ հաճախ կարող է դառնալ զույգի պահպանման միակ թելը, բայց երբ կտրվում է անգամ այդ կապը, խոսակցությունները դառնում են անիմաստ: Դուք կկարողանաք երջանիկ լինել միայն իրարից հեռու: