Դավաճան թրքահպատակները հիմա էլ ուզում են ՏԻՄ-երը ուզուրպացնել՝ ընդունելով նոր որոշում, համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքապետի և ավագանու ընտրություն չի անցկացվում, վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը: Այսինքն, հաշվի առնելով, որ համայնքի ղեկավարների և ավագանիների լիազորությունները վաղուց ավարտվել են , և այս չարաբաստիկ իշխանությունների պատճառով նոր ընտրություններ տեղի չեն ունեցել՝ թրքասերները ցանկանում են առանց ընտրությունների յուրայիններին նշանակել քաղաքապետեր և համայնքապետեր, իսկ ընտրությունները հետաձգել անորոշ ժամանակով։ Իշխանության յուրացման շրջանակներում՝ մի շարք քաղաքապետերի, համայնքապետերի և 《հպարտ》քաղաքացիների լռության ներքո երկրում ևս մեկ քայլով ամրապնդվում է նիկոլյան դիկտատուրան՝ իր դառը հետևանքներով հանդերձ։
Առաջիկայում ընդդիմադիր և 《չեզոք》հայացքներ ունեցող գրեթե բոլոր քաղաքապետերն ու համայնքապետերը պաշտոնանկ կարվեն։
Դմփ, դմփ, հու՜։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել