1in.am-ը գրում է.

Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ում ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը վարձել է՝ պաշտպանելու Նոր Մոսկվայում ճանապարհատրանսպորտային վթարի գործով անցնող Հրաչյա Հարությունյանի շահերը, մեկ ամսով արձակուրդ է մեկնել: Այս մասին հայտնում է REGNUM-ը՝ հղում անելով փաստաբանական շրջանակի աղբյուրին: 

Համաձայն գործակալության աղբյուրի՝ Մարգարյանի առաքելությունը բարդացել է նրա՝ հայերեն չիմանալու պատճառով: Իր հերթին՝ պաշտպանյալ Հրաչյա Հարությունյանը չի տիրապետում ռուսերենին: 

Ներկայում Մարգարյանին փոխարինում նրա օգնականը՝ փաստաբան Անիսկինը, ով նույնպես առանց թարգմանչի չի կարողանում հասկանալ մեղադրյալին:

Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանի հայերի միության միջնորդությամբ փաստաբանների և մեղադրյալի հանդիպումներից մեկին թարգմանիչ է հրավիրել, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել բանտի տարածք՝ պատճառաբանելով, թե թարգմանիչը համապատասխան կարգավիճակ չունի:

Հաղորդվում է, որ քննությունը գտնվում է գործի բոլոր հանգամանքների փորձաքննության անցկացման կարևոր փուլում:

Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ Նոր Մոսկվայում: Խճաքար փոխադրող 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին և երկու մասի բաժանել այն։ Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, 15 տուժածներ դեռևս գտնվում են հիվանդանոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել