Armenpress.am-ը գրում է.

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցն առավոտյան 09:30-ի դրությամբ ամբողջությամբ դարձել է ոչ երթևեկելի մի քանի տեղ շղթայական վթարների պատճառով:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ փետրվարի 18-ի վաղ առավոտյան տեղացած ձյան պատճառով, թեք իջնող ճանապարհին ստեղծվել է անանցանելի իրավիճակ:

Մի հատվածում բախվել են 11-ից ավելի մեքենաներ, մյուս հատվածում՝  7 մեքենա: Նշված հատվածում երթևեկությունն ընդհանրապես դադարեցված է: Չի գործում հասարակական տրանսպորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել