Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, բանակցություններ է սկսել Գերմանիայի իշխանությունների հետ՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծի ապագան որոշելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Wall Street Journal-ը, Գերմանիայի ներկայացուցիչը նշել է, որ  խորհրդակցություններում, մասնավորապես, քննարկվում է «Հյուսիսային հոսք 2-ի կառուցման մեջ ներգրավված ընկերությունների դեմ պատժամիջոցների սպառնալիքը»:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ վարչակազմը վերանայում է իր արտաքին քաղաքականությունը նախագծի վերաբերյալ այն բանից հետո, երբ փետրվարի 6-ին Fortuna նավը սկսել էր խողովակներ տեղադրել Դանիայի ջրերում:

Բայդենը դեռ չի հայտնել իր կարծիքն այս նախագծի վերաբերյալ: Սակայն, ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի, նախագահի դիրքորոշումն այն է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը վատ գործարք է Եվրոպայի համար: Միևնույն ժամանակ, թերթն ընդգծում է, որ դա ասվել է նաև մինչև փետրվարի 6-ին վերսկսված գազատարի տեղադրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել