1in.am-ը գրում է.

«Բարսելոնա»-ն դիմել է «Չելսի»-ին` Դավիդ Լուիսի տրանսֆերի ձեռքբերման պաշտոնական առաջարկով: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:

Միաժամանակ նշվում է, որ առաջարկը, հավանաբար, կմերժվի: Պաշտոնական տեղեկություններ այդ առումով դեռևս չկան:

Transfermarkt մասնագիտացված կայքը 26-ամյա Լուիսի տրանսֆերը 29 մլն եվրո է գնահատում:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում բրազիլացին 30 հանդիպում է անցկացրել, 2 գոլ և 1 ավտոգոլ խփել, գոլային 2 փոխանցում կատարել, 8 անգամ դեղին քարտ ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել