Sputnik Armenia-ն գրում է.

44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով նոր սահմաններ ի հայտ եկան, Հայաստանի համայնքներից 39–ն էլ սահմանամերձ դարձան։

Այս բոլոր համայնքները, որոնք գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ընդգրկվելու են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։

Պետությունը փոխհատուցելու է այդ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով փոխհատուցվելու են նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։

Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը տրամադրվելու են անվճար։

Որ բնակավայրերն են դարձել սահմանամերձ Հայաստանում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել