168.am-ը գրում է․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի առաջին մասից հետո ակնկալելի էր Նիկոլ Փաշինյանի` մեղմ ասած ոչ հավասարակշիռ արձագանգը։ Եվ մինչ հայ հասարակությունը սպասում էր նրա ֆեյսբուքյան էջում հերթական մի քանի անգամ խմբագրված գրառմանը կամ գոնե լայվին, տեղեկացանք, որ վաղը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրատապ հարցազրույց տալ։

1in.am կայքի լրագրող Նվեր Մնացականյանի մերձավոր շրջապատից 168.am-ին տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը կարգադրել է վաղն իր մոտ հրավիրել Նվեր Մնացականյանին, որ վերջինիս հարցազրույց տա։

Հարցազրույցը վաղը կհրապարակվի, թե երրորդ նախագահի հարցազրույցի երկրորդ մասից հետո, այս պահին չկարողացանք ճշտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել