Բարոյալքումը կարելի ա շատ արագ կանգնեցնել, երբ քաղաքացին զգա, որ իր երկիրն ուժեղ ա։
Նիկոլի 2018ի հեղափոխության հաղթանակի կարևոր նախապայաններից էր նաև էն, որ իր խաբվող քաղաքացին, մանիպուլացված քաղաքացին իրեն ենթագիտակցորեն ուժեղ երկրի քաղաքացի էր զգում։ Երկրի, որն ուներ ուժեղ բանակ, ուներ ուժեղ արտաքին կապեր ու գործընկերներ։
Բարոյալքումը շատ արագ վերածվելու ա վերելքի, երբ լինեն հենման կետեր։ Պատկերացրեք Հայաստանում ստեղծվում ա ռուսական Ալմազ Անտեյ կոնցեռնի մասնաճյուղ, Ուրալվագոնզավոդի մասնաճյուղ և այլն։ Հայաստանում նորից գրանցվում ա երկնիշ տնտեսական աճ։ Հայաստանում պատերազմի զինհաշմանդամի ընտանիքն ունենում ա աշխատանք։ Կորուստ ունեցող ընտանիքը ոչ միայն ֆինանսապես ա աջակցվում, այլ ասենք քաղաքապետարանից մի շատ ջիգյարով մարդ մեկ մեկ զանգում ու հարցնում ա, թե ինչի կարիք ունեն, հո տանիքը չի՞ կաթում։
Լիքը հենման կետեր կարելի ա ստեղծել, բայց ոչ Նիկոլի իշխանության ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել