1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Եգիպտոսում ու Սիրիայում անկարգություններին առնչվող հարցը՝ հայտնում է Associated Press-ը: 

Երկրների ղեկավարները եկել են համաձայնության՝ Սիրիայում Ասադի դեմ հանդես եկող ընդդիմությունը պետք է լինի միասնական: 

Միևնույն ժամանակ նրանք մտավախություն են հայտնել, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը կարող է տարածվել Թուրքիայում: Անկարան անհանգստացած է, որ սիրիացի քրդերը ձգտում են մեծացնել ազդեցությունը, ու դա կարող է ոգևորել Թուրքիայի քրդերին, որոնք ձգտում են ինքնիշխանության: 

Օբաման ու Էրդողանը քննարկել են Եգիպտոսում ժողովրդավարության վերադարձի անհրաժեշտության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել