Ledynews.am-ը գրում է.
Հաճախ տղամարդու աննշան սառնությունը ստիպում է կանանց մտածել, թե եկել է բաժանման ժամը: Մինչդեռ երբեմն տղամարդը կարող է որոշ շրջան անտարբեր դառնալ աշխատավայրում կամ որևէ այլ ասպարեզում ունեցած խնդիրների պատճառով: Հասկանալու համար` ցանկանում է նա Ձեզնից բաժանվել թե ոչ, ուշադրություն դարձրեք հիմնականում հետևյալին:
Հրաժարվում է հանդիպումներից: Նա անընդհատ ասում է, որ զբաղված է ու չի կարող ժամանակ գտնել հանդիպումների համար, բայց հեռախոսի մյուս ծայրից լսում եք աղմուկ ու ծիծաղ, և վստահ եք, որ նա մենակ չէ: Սա պետք է ստիպի Ձեզ մտածել:
Չի տալիս նույնքան ջերմություն, որքան առաջ: Եթե դուք առաջվա պես հանդիպում եք, բայց նրա վերաբերմունքի փոփոխություն եք զգում, օրինակ՝ նախկինում նա փողոցում համբուրում էր Ձեր շուրթերը, իսկ հիմա միայն այտն է համբուրում, ապա իրավունք ունեք անհանգստանալու:
Չի ցանկանում սեքսով զբաղվել: Եթե նա վատ զգալու պատճառաբանությամբ հրաժարվում է սեքսից մեկ անգամ, դա դեռ ոչինչ, բայց եթե իրավիճակը պարբերաբար կրկնվում է, զրուցեք նրա հետ: Դա կարող է սիրո կորստի առաջին տխուր նշանը լինել:
Նվերները հետ է պահանջում: Եթե նա հանկարծ սկսի հետ տալ Ձեզ` իրեն նվիրած իրերը և պահանջի վերադարձնել իր նվիրածները, այստեղ արդեն ամեն ինչ շատ պարզ է` եկել է վերջի սկիզբը:
Թաքցնում է հեռախոսը: Եթե նրան սկսել են հաճախ զանգահարել, իսկ նա խոսելու համար լքում է այն սենյակը, որտեղ Դուք եք, ուրեմն իրավունք ունեք իմանալու, թե ով է նրան զանգում: Եթե նա զգա, որ ցանկանում եք իմանալ, ու սկսի անհանգստության կամ զայրույթի նշաններ ցույց տալ, ուրեմն զանգողը կին է:
Միշտ զբաղված է: Նա կամ կորցնում է հեռախոսը, կամ ընտանիքի հետ է, կամ ընկերոջ կամ աշխատավայրում պրոբլեմներ ունի… Մի խոսքով՝ հազար պատճառ, միայն թե չհանդիպի Ձեզ: