Այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Վալենտինի օրը, իսկ ողջ աշխարհը՝ սիրահարների տոնը։ Միլիոնավոր սիրահարներ ամբողջ աշխարհում այն համարում են իրենցը և անհամբեր սպասում են այս օրվան։
Որպես անհատականություն ես ձևավորվել եմ Վենետիկում, իմ ուսանողության տարիներին։ Պոեզիայի և սիրո քաղաքում, որը ժամանակին հաղթահարել է ժանտախտի ծանր համաճարակը։ Վենետիկի բնակիչները հասկացել են, որ սերը կհաղթի ամեն ինչ, անգամ՝ ժանտախտը, որ սերը կարևոր է մեր կյանքի բոլոր ասպեկտներում՝ երեխաների հանդեպ սիրուց մինչև Հայրենիքի հանդեպ սերը։ Իր միջով անցկացնելով քրիստոնեական արժեքները՝ Վենետիկն ապացուցում է մեզ ամենակարևոր մարդկային զգացումի արդյունավետությունն ու ուժը
Այսօր մենք պարզապես պարտավոր ենք լավ տրամադրություն, ուրախություն և ժպիտ պարգևել մեր շրջապատում բոլոր նրանց, ովքեր սիրահարված են, ովքեր երկար են սպասել այս օրվան: Սերը և ընտանիքը մեր երեխաների կորստի անմարդկային ցավից բուժումն է, որոնցից շատերը չեն հասցրել սիրահարվել և գրկել իրենց սիրելիներին:
Ծեծված աֆորիզմն ասում է, որ սերը կփրկի աշխարհը։ Մեզ սովորեցրել են ատել, իմանալով, որ ատելությունը տանում է դեպի կործանում։ Եվ այդ պատճառով մենք պետք է սովորենք սիրել, գնահատել այս սուրբ զգացումը և պահպանել մեր սիրելիներին։
Սերն ունիվերսալ է: Սիրահարների տոնը վաղուց դադարել է լինել միայն կաթոլիկ։ Վենետիկից և ընդհանրապես քրիստոնեությունից անսահման հեռու Օմար Խայամը գրել է մի քառյակ, որն իդեալական ավարտում է իմ այսօրվա միտքը.
«Любить и быть любимым — это счастье,
Вы берегите от простых ненастий.
И взяв бразды любви совместно жадно в руки,
Не отпускайте никогда, даже живя в разлуке»