Tert.am-ը գրում է.
Porsche-ն մտադիր չէ իր արտադրանքը տեղափոխել Չինաստան, չնայած այն հանգամանքին, որ ընկերության գործարանները Գերմանիայում այլևս ի վիճակի չեն բավարարել չինացի հաճախորդների աճող պահանջարկը:
Չինաստանում գործարան կառուցելու գաղափարից հրաժարվելու մասին Financial Times-ին պատմել է ապրանքանիշի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
«Որակի և մատչելիության հարցերը խոսում են Չինաստանի համար Եվրոպայում արտադրության օգտին»,- ասել է Բլումը: Նրա կարծիքով` «Գերմանիայում արտադրված» ապրանքանիշը ծածկում է Եվրոպայից Չինաստան մեքենաների ներմուծման հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը և շատ ավելի կարևոր է, քան արտադրության տեղայնացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/02/14/porsche/3524123
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



