Հայաստանում փետրվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 167-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 3141 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 791 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3932-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 73 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 015, փաստացի բուժվողներինը՝ 4220 (մեկ օրում նվազել է 69-ով): Մեկ օրում արվել է 2703 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 681 838 թեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել