Tert.am-ը գրում է.
Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ, հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Սենատում՝ նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով քվեարկությանը, գրում է CNN-ը։
«Թեև վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ», -ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
Բայդենի խոսքով՝ «նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, օրինակ, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է իր պարտքը չկատարելու համար և գործնականում բարոյապես պատասխանատու է Կոնգրեսի շենքում տեղի ունեցած սադրանքի համար»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմփիչմենթ հայտարարելու գործի շրջանակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



