Sputnik Armenia-ն գրում է.

Աճյուններն ադրբեջանական կողմին են փոխանցվել փետրվարի 12-ին Շուշիի հարակից տարածքում։

Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող 7 անձանց աճյուններ, որոնք անհետ կորած էին համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի գերեվարված ու անհետ կորած անձանց պետական հանձնաժողովին։

Այդ կառույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն` աճյուններն ադրբեջանական կողմին են փոխանցվել փետրվարի 12-ին Շուշիի հարակից տարածքում։

Նշվում է, որ անհետ կորածների որոնման հարցում կողմերը համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ:

Նույնականացման գործընթացից հետո աճյունները կփոխանցվեն ընտանիքի անդամներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել