Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող եւ ավագ Լիոնել Մեսսին նվեր է արել Կատալոնիայի ազգային թանգարանին: Արգենտինացին հանձնել է թանգարանին իր խաղակոշիկները, որոնցով նա գերազանցել էր լեգենդար բրազիլացի Պելեի ռեկորդը մեկ թիմի կազմում խփած գնդակների քանակով:

Ավելի վաղ Լիոնել Մեսսին գոլի հեղինակ էր դարձել Լա Լիգայի 15-րդ տուրի «Վալյադոլիդի» հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով, և հարձակվողի համար այս գնդակը Բարսայի կազմում դարձավ 644-րդը:

Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» է խաղում 2003 թվականից: Մինչ օրս կատալոնացիների կազմում հարձակվողը 651 գոլի հեղինակ է դարձել 758 խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել