Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից, հայտնում է The Mirror-ը։
Շայլո Ջոլի-Փիթը հոր ազգանունը ջնջել է սոցիալական ցանցերում իր էջերից։ Պարբերականը ենթադրել է, որ դա դերասանի համար լուրջ հարված է եղել, քանի որ նա 14-ամյա դստեր հետ ամենաջերմ հարաբերություններն է ունեցել բոլոր երեխաներից։ «Հնարավոր է՝ դա նշան է, որ նա կարող է բաц թողնել Շայլոյին։ Նույնիսկ այն դեպքում, որ նա չի ցանկացել ցավեցնել նրան, նա պետք է մեծ հարված լինի դերասանի համար»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը։ Նա հավելել է, որ 57-ամյա դերասանը շատ է անհանգստանում երեխաների համար եւ «ապրում» է հանուն նրանց։
Այս պահին զույգի չորս երեխաներն ապրում են Ջոլիի հետ Լոս Անջելեսի նրա առանձնատանը։ Սակայն պարբերականի տեղեկություններով՝ նրանք պարբերաբար շփվում են հոր հետ, քանի որ նա եւս կատարում է ծնողական պարտականությունները։
2016թ․-ի սեպտեմբերին Անջելինա Ջոլին փաստաղթղթերը ներկայացրել է Բրեդ Փիթից բաժանվելու համար։ Պարզվում է՝ նա որոշել է արտիսից բաժանվել երեխաների դաստիարակության մեթոդների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Աստղային զույգը նաեւ պայքարում է վեց երեխաների նկատմամբ խնամակալության համար։