Yerevan.today-ը գրում է.

Կառավարությունում նորից  հրաժարականների «շքերթ» է սկսվել: Նույն համակարգից միանգամից  երկու բարձրաստիճան պատոնյա է լքել  պոստը․ Սոցապ ծառայության (ՍԱԱԾ)  պետ Անի Ամիրշադյանն ու 1-ի տեղակալը Արայիկ Պարոնյանը միաժամանակ են հրաժարականի դիմումներ դրել վարչապետի սեղանին: 

Խոստովանենք՝ սա փաշինյանական բացառիկությունների շարքից  հավակնում է դառնալ ամենատպավորիչ դրվագը:

Սա նոնսենս է բոլոր իմաստներով, սովորաբար Պետի կամ նախարարի հրաժարականի պարագայում նրա ողջ պատասխանատվության բեռը ավտոմատ դրվում է 1-ին տեղակալի վրա: Իսկ երբ երկուսն են միաժամանակ «փախչում» համակարգից, սա արդեն լրիվ լուրջ իրավիճակ է և գուժում է թերևս համակարգի ներսի ախտի մասին:

Yerevan.Today –ին չհաջողվեց զրուցել Անի Ամիրշադյանի հետ, ով, ի դեպ, հեղափոխությունից հետո ՍԱԱԾ պաշտոնում Նիկոլի նշանակված երրորդ թեկնածուն էր՝ վարչապետի ներկայիս օգնական Սուրեն Ղամբարյանից և ԱԺ իմ քայլական պատգամավոր Արման Բոշյանից հետո:

Իսկ ահա Արայիկ Պարոնյանը, ով համակարգի հին ոսկոր է՝ 24 տարի, որից 12-ը եղել է Սոցապ ծառայության պետի տեղակալ,  Yerevan.Today-ի հետ զրույցում խոստովանեց, որ նորերի հետ ունի չհասկացվածության կամ ինչպես ինքն է բնութագրում՝ կումունիկացիայի խնդիր: Ասում է՝ հոգնել է հեղափոխության հաշվին համակարգ լցված «երեխաներին» բացատրելուց, որ պետական  ստրուկտուրան դա քայլականների օֆիսը չէ:

Նկատենք, որ Ծառայության պետ Անի Ամիրշադյանի հրաժարականի մասին պաշտոնական հաղորդումը դեռ չկա, սա նշանակում է, որ վարչապետի հանձնարարականով այդ պոստին նշանակվելու համար առնվազն նոր «մահապարտ է փնտրվում», ով կհամաձայնի աշխատել Փաշինյանի «մանկապարտեզի» հետ: Իսկ ահա 1-ին տեղակալ Արայիկ Պարոնյանը բավականին զավեշտալի ելույթի տեքստով է հարժեշտ տվել «նիկոլի գլխավորած թիմի երեխաներին»։

Հասկանալու համար, թե ինչ աստիճան են անլրջացրել  նիկոլականներն այս համակարգը, բավական է հետևել այս պաշտոնի նախորդ նշանակումներին:

Ընդգծենք, սա Վազգեն Խաչիկյանի հետ ասոցացվող նախկին Սոցապ ֆոնդ կոչվող ծառայությունն է, որն արդեն 10-12 տարի վերափովել է իր գործառույթները լրիվ նոր մոդելով, Սոցապ նախարարությունից գրեթե անջատված՝ իր համակարգման տակ է մեկտեղել սոցաջակցության բոլոր ծառայությունները, այդ թվում՝ բանակի:

ՍԱԱԾ-ն գործում է լրիվ ժամանակակից կառուցակարգերով, իրականում այս հեգեմոն կառույցն իր ծանրաբեռնվածությամբ, իր ֆունկցիաներով և շուրջ 360 միլիարդանոց բյուջեով բանակից հետո երկորրդ կարևորագույն ոլորտն է համարվում:  Ի դեպ, Սոցիալական պաշտպանության ոլորտը խիստ առաջնային է դառնում հատկապես հետպատերազմյան շրջանում:

Իսկ երբ ոլորտի կառավարիչն ու նրա 1-ին տեղակալը լքում են պոստը, այն էլ հետպատերազմյան ծանր կացության պայամաններում, կնշանակի կառավարության ներսում վիճակն այնպիսի քաոտիկ է. որ այլևս  դիմանալու չէ:

Ի՞նչու կառավարությունը պաշտոնապես չի հայտարարում այս երկու հրաժարականների մասին, ի՞նչ հետևություններ է արել Նկոլ Փաշինյանը՝ հատկապես ներքին խնդիրների շուրջ: Պատրաստվու՞մ է  վարչապետը սիրահոժար մակագրել Անի Ամիրշադյանի և Արայիկ Պարոնյանի հրաժարականները, չգիտենք… Փաստացի՝ երկու կայուն աշխատավարձեր «կպցնելու» շանսը դեռ կա, իսկ դա բավականին գայթակղիչ է ցանկացած քայլականի համար:

Եվ ահա,  Yerevan.Today –ի տեղեկություններով՝ Իմ քայլականները իրենց բարեկամների ու ընկերների շրջանում արդեն իսկ քաստինգ են սկսել՝  այս երկու բարձր պաշտոնները զավթելու համար, այսքան բան, իսկ թե ով է, ի վերջո,  վերցնելու իր վրա սոցապն համակարգված աշխատեցնելու պատասխանատու բեռը, որ համակարգը չպայթի վերջնականապես, սա, արդեն, նիկոլականների համար խիստ երկրորդային հարց է։ Կարևորը բարձր աշխատավարձով տեղ կպցնելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել