Armenpress.am-ը գրում է․

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի ժամանակակից թանգարանների պահանջներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

«Թույլատրել Պուշկին փողոցի N 70 հասցեում գտնվող «Տուն-թանգարանի շենք. Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանը» հանրապետական նշանակության հուշարձանի վերականգնման, նորոգման և քաղաքաշինական նորմատիվային, ժամանակակից թանգարանների պահանջներին համապատասխանեցնելու միջոցով կատարել հուշարձանի փոփոխում»,- ասված է որոշման նախագծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել