Նիկոլապետությունն ունի մի շարք առանձնահատկություններ։ Օրինակ՝ հերքելով հաստատելը, որով նիկոլականներն ուղղակի անկրկնելի են։
Մեկ այլ ֆենոմենալ հատկություն է ապագայից լուրեր տալը։ Ընդամենը երեկ, թե դրա նախորդ օրն էր, որ ԲՏ նախարար Հակոբ Արշակյանը ապագայից մեզ պատմում էր, թե ինչպես է Հայաստանն արտադրում հրետանու իր ողջ զինամթերքը, իսկ ահա այսօր ապագայից մեզ լուրեր է հաղորդում արդեն շաուրմայի առաքման նախարարը։
Թե բա շվեդական մի IT ընկերություուուուն, պատրաստվուուուում ա Հայաստանուուուում 1000-ից ավեեեել աշխատատեեեեղ ստեղծել։ Էդ ոնցա՞ պատրաստվում տենաս, երևի ճամպրուկներնա հավաքում, հա՞։
1000-ը քիչա, ապո, 10000 գրի, թո վերնագրերում ավելի սիրուն նայվի։
Էս պահին Հայաստանում ամենախոշորը կարծեմ Սինոփսիսնա ու անգամ ընտեղ 1000 աշխատող չկա։ Ու ասենք՝ որտեղի՞ց պտի էդ շվեդական ընկերությունը մասնագիտական բազա հավաքի Հայաստանում, ո՞նց պտի 1000 հոգուց թիմ ձևավորի։
Արա, որ դուք ձեր բերանները բացում եք, գոնե մոտավոր պատկերացնում ե՞ք, թե ձեր ասածը գործնականում ոնցա ռեալիզացվելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/3958469290901062
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել