NEWS.am STYLE-ը գրում է.
Դերասանուհի Սիլվի Բարկովան իր հարցազրույցներում միշտ անկեղծ է՝ խոսում է, ինչպես աշխատանքի, այնպես էլ` անձնական կյանքի, ամուսնու ու Հնդկաստանում իր առօրյայի մասին: NEWS.am STYLE-ի` «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում փորձել ենք պարզել ավելին դերասանուհու նախասիրությունների մասին:
Սիլվի, առավոտդ սկսվում է...
Աղոթքով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Առանց ջրի չեմ պատկերացնում:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Խաշ, խաշլամա…
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 156 սմ, քաշս մի փոքր ավելացել է՝ 57 կգ:
Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:
Ես տրամադրության մարդ եմ, հետեւաբար՝ ստաբիլ սովորություններ չունեմ:
Հատկանիշներ/բնավորության գծեր, որոնք ձեռք ես բերել Հնդկաստանում:
Համբերություն:
Ինչպե՞ս է քեզ դիմում ամուսինդ:
Ջան, ինչը Հնդկաստանում նշանակում է «հոգիս», «կյանքս»:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Օմալոֆոբիա (ծիծաղում է):
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:
Չեմ հիշում, երեւի՝ չեմ արել:
Ամենախենթ քայլը, որ քեզ համար արել է ամուսինդ:
Դեռ ժամանակ ունենք... (ժպտում է):
Օր, որը կցանկանայիր ջնջել քո կյանքից:
Տատիկիս նեղացնելու օրը...
Քո ականջակալներում հաճախ հնչում է...
Աստծո խոսքը, իսկ վերջին շրջանում՝ Վարդան Ղուկասյանի եւ քաղաքագետների հարցազրույցները:
Կյանքում ի՞նչ երբեք չես անի:
Շատ բաներ կան, բայց երբեք մի ասա երբեք: Չնայած՝ Աստված չանի... (ծիծաղում է):
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Դրամապանակս, դիմակ եւ բջջային հեռախոս:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Մանուշակա-երկնագույնա-բաց մոխարգույնը:
Ապագա փոքրիկներդ հայկական անուննե՞ր են ունենալու, թե՞ հնդկական:
Աղջիկս հրեական անուն կունենա (ես դա շատ վաղուց էի որոշել), տղայիս կկոչեմ իր պապիկի անունով:
Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:
Մեր երկրի վիճակից եմ ամեն օր նեղվում ու աղոթում, որ լավ լինի:
Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:
Ես իմ արտաքինը շատ եմ հավանում, ամեն բան իմ ճաշակով է (ծիծաղում է):
Ոչինչ չէիր փոխի արտաքինումդ:
Ոչինչ:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Յուրաքանչյուր հիմար հարց: