Երկար էի խորհում՝ լավ, որտեղի՞ց մեզ մոտ հայտնվեց այս «գենդերոմանիան»: Ի՞նչ է, բոլոր առկա խնդիրները լուծված-վերջացվա՞ծ էին, որ մեր Ազգային ժողովը որոշեց աղքատություն ու արտագաղթ, կրթություն ու առողջապահություն, տնտեսություն ու մշակույթ թողած՝ բավարարել «գենդերոմանների» սպասելիքները: Անշուշտ, կգտնվեն դա «եվրաինտեգրմամբ» պատճառաբանողներ, թեև հենց Եվրոպան է այդ ամենի ձեռքին կրակն ընկել՝ փարիզյան վերջին դեպքերը Ձեզ օրինակ: Ու դրանով հանդերձ՝ ինչո՞ւ են որոշ եվրոպական երկրների իշխանություններ տարված «գենդերոմանիայով»: Ի՞նչն է նրանց դրդում հասնել նույնիսկ նրան, որ Կաննի կինոփառատոնի առաջին մրցանակը տրվում է նմանատիպ թեմատիկայով կինոնկարի:
Եկեք չլինենք միամիտ և չմոռանանք այն մասին, որ իրականում այդ երկրների իշխանավորները, լինելով նեխած կապիտալիզմի կրողներ, դրածոներ կամ սպասարկուներ (ուստիև` չունենալով հայրենիք) տարված են ոչ թե աբստրակտ «ժողովրդավարությամբ», այլ բոլոր ոլորտներում տիրող ֆինանսական շահերով: Ու հենց այստեղ է վերջանում հոգեպարար և համասեռասիրառատ պոեզիան և սկսվում պրագմատիկ արձակը: Եվ հենց այդ երևույթը դիտարկելիս արժե բարձրացնել աշխարհի ամենագերպրագմատիկ հարցադրումը՝ «Qui prodect?» (Ո՞ւմ է ձեռնտու): Ո՞վ է զբաղված համասեռամոլության և «գենդերոմանիայի» քարոզչությամբ, առաջ մղմամբ, լոբբինգով, ավելին` խրախուսում դրա պսևդոգիտական «հիմնավորումների» փնտրտուքը:
Փորձենք դիմել վիճակագրության օգնությանը, որը, ինչպես դեռ Իլֆն ու Պետրովն են ասել, գիտե ամեն ինչ: ԱՄՆ 12 նահանգներում միասեռ ամուսնություններն արտոնված են: Մասնավորապես Կալիֆորնիան (որը, հավանաբար, լավ կյանքից չէ, որ դիմել է այս միջոցին՝ սնանկության եզրին է) նախատեսում է այս աղբյուրից տարեկան վաստակել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Բնական է, հարց է ծագում՝ որտեղի՞ց: Միասեռ ամուսնությունների «հարսանիքների» (եզրույթն ինքնին հակասում է «միասեռ ամուսնություն» հասկացությանը) կազմակերպում, դրանցից գոյացող հարկեր, հարսանյաց (?) սրահներ, մեղրամիսներ, ճամփորդություններ... Սա միայն ամուսնությունների մասով: Իսկ եթե հավելենք համապատասխան ուղղվածություն ունեցող պոռնոինդուստրիայի «արտադրա՞նքը»: Տեսահոլովակներ, կայքեր, ամսագրեր, գրականություն... ԱՄՆ-ում այդ ինդուստրիայի տարեկան ծավալը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար, որի շուրջ 1/3-ը բաժին է ընկնում համասեռամոլա-գենդերոմանական ճյուղին: Ստացվում է, որ համասեռմոլների իրավունքների համար պայքարում են ոչ միայն և ոչ այնքան իրենք, այլ իրենց վրա «փող սարքողները»՝ կինորատադրողներ, հրատարակիչներ, տուրիստական ընկերություններ, նորաձևության տներ, հագուստ արտադրողներ: Դեռ 1991թ. սա անվանում էին «երազանքի շուկա»: Իսկ, ինչպես դեռ Մարքսի ժամանակներից է հայտնի, չկա այնպիսի հանցագործություն, որին կապիտալը չի գնա հանուն 300 տոկոսանոց շահույթի: Ու հանուն դրա կարելի է անել ինչ ասես՝ փոխել օրենքներ, բացել սատարող կազմակերպություններ, հրատարակել քարոզչանյութեր...
Բնական է՝ որքան շատ երկրներ է ընդգրկում այդ շուկան, այնքան մեծ է շահույթը: Իսկ եթե որևէ պետություն կամ հանրություն փորձում է դիմակայել որոշ սուբյեկտների՝ գրպաններ լցնելու մոլուցքի նոր դրսևորմանը, ապա, անշուշտ, պետք է հնչեցնել բոլոր զանգերը, դնել գոռում-գոչյուն, ազդարարել հանդուժողականության բացակայության և «քաղաքակրթությունից» հեռանալու մասին: Սակայն կա մի գերէական նրբություն: Ի բարեբախտություն մեզ, Հայաստանը, լինելով ավանդույթների, քրիստոնեական արժեքների և բարոյականության երկիր, այնքան էլ պարարտ հող չէ նմանատիպ դրսևորումների համար:
Իհարկե, Հայաստանն ԱՄՆ չէ, և նման գումարներ այդ ոլորտում այստեղ շրջանառվել չեն կարող: Սակայն, ինչպես ասում են, մի քանի կոպեկն էլ է բան: Ուստի՝ ո՞վ է դրանից լցնելու իր գրպանները: Փնտրեք պատասխանն այնտեղ:



