Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերաբերյալ իր տեսակետներով:

«Ես զարմացած չեմ, թե ինչի է հասել Զլատանը: Ես նրա հետ աշխատել եմ «Այաքսում», և նույնիսկ այդ ժամանակ նրա ներուժն ակնհայտ էր: Նա, չնայած տարիքին, լավագույն ռմբարկուներից է: Զլատանը հաղթողի հոգեբանություն ունի: Հաճելի է տեսնել, որ նա տարբեր թիմերի հետ կարողացել է շատ բանի հասնել: Զլատանն արժանի է ամեն ինչի»,-Կումանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Ավելի վաղ «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ասել էր, որ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 39-ամյա Իբրահիմովիչի հետ: 2020/2021 մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 16 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել