Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում ոչ միջուկային կանխարգելիչ ուժերի առանցքը կլինեն տարբեր հիմքերով գերձայնային համակարգերը: Այս մասին «Իզվեստիա»-ին հաղորել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ամրապնդվում է ոչ միջուկային զսպող ուժերի ներուժը, առաջին հերթին` բարձր ճշգրտության զենքերը: Դրանց հիմքը կլինեն տարբեր հիմքերով գերձայնային համակարգերը»,- ՌԴ պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի օպերատիվ մոբիլիզացման հավաքի բացման ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ բանակը և նավատորմը պարբերաբար կատարում են բարդ խնդիրներ, որոնք հրամանատարական կազմից պահանջում են «իրավիճակի խոր իմացություն», ինչպես նաև սեփական ուժերի, կարողությունների և միջոցների մասին գիտելիքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել